Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը վերաքննիչ դատարանը կքննարկի վաղը
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշման դեմ պաշտպանների և դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքների քննությունը ՀՀ վերաքննիչ դատարանում կայանալու է վաղը՝ 02.07.2020թ. ժամը 12:00-ին։ Այս մասին տեղեկացնում է Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը չբավարարեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու պահանջով վերաքննիչ բողոք է ներկայացրել
- ԱԱԾ. Դատախազությունը Գագիկ Ծառուկյանի գործով դատարանի որոշումը բողոքարկելու է Վերաքննիչ քրեական դատարան
- Գագիկ Ծառուկյանը չկալանավորվեց
- Գագիկ Ծառուկյան. Քաղաքական պատվեր է
- Երրորդ օրն է դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանավորման հարցը
- Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության քննությունը հետաձգվեց
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան