«Հրապարակ». Օրենքի փոփոխությունից հետո ով ինչքան ուզում է, թող կորոնավիրուսով վարակվի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ազգային ժողովում կորոնավիրուսային իրավիճակն օրեցօր վատթարանում է։ «Իմ քայլում» նոն-ստոպ ռեժիմով աշխատում են, որպեսզի ՍԴ-ի օպերացիան չձախողվի։ Այժմ գլխավոր խնդիրն «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունն է, որով հնարավորություն կտրվի հիվանդ պատգամավորներին՝ գրավոր տեղեկացնել իրենց քվեարկության մասին, ինչպես այժմ արվում է գործուղման մեջ գտնվելու ընթացքում՝ առանց նիստին ներկա լինելու։
Մի արտահերթ էլ՝ արագացված ռեժիմով, դրա համար կհրավիրեն, որպեսզի չտապալվի ՍԴ դատավորների ընտրությունը։ Իշխանությունն օրենքով երկամսյա ժամկետ է սահմանել ՍԴ-ն համալրելու համար։ Օրենքի փոփոխությունից հետո ով ինչքան ուզում է, թող կորոնավիրուսով վարակվի՝ տներից գրություն կուղարկեն և կապահովեն անհրաժեշտ քվեները»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան