Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 931 դեպք:
Ապաքինվածների թիվը կազմում է 794:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 2809 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 229-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները