Լևոն Արոնյան․ Ես վերադառնում եմ աշխատանքի ու կյանք
Միջազգային գրոսմայստեր, աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ վերադառնում է աշխատանքի ու կյանք։
«Ինչպես ձեզանից շատերը, ես էլ եմ սովորում հեռավար աշխատել։ Այն իդեալական չէ, բայց շատ ժամանակ կարելի է խնայել։
Այլ նորությունն այն է, որ վերջերս այնքան ճաշ պատրաստեցի, որ վերջապես պատրաստածներս կարելի է ուտել։
Ինչպես սովորաբար, լսում եմ երաժշտություն, բացահայտել եմ որոշ արտիստների։ Խորհուրդ եմ տալիս դասական երաժշտությունից Մարիա Գրինբերգին ու Տատիանա Նիկոլաևային, և ջազ վոկալից՝ Էնդի Բեյին։
Ես հիմնականում օրերս անցկացնում եմ Երևանում, երբեմն ընկերներիս հետ բնության գրկում»,-գրել է Արոնյանն ու հրապարակել նկարներ։
Հիշեցնենք, որ սա Լևոն Արոնյանի առաջին հրապարակումն է կնոջ՝ Արիաննա Կաոլիի մահից հետո։ Արիանան վթարի էր ենթարկվել մարտի 14-ին Երևանում ու մահացել է մարտի 31-ին։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Արոնյան. Մենք ապրում ենք հանուն այդպիսի պահերի, դա սիրահարվածությանն է նման
- Լևոն Արոնյանը կմասնակցի Կարլսենի կազմակերպած առցանց երկրորդ մրցաշարին
- Լևոն Արոնյանի տիկնոջ՝ Արիանա Կարոլիի անժամանակ կորստի մասին լուրը տարածվել է աշխարհով մեկ
- Մահացել է Լևոն Արոնյանի կինը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան