ԱՀ նախագահը մի շարք նշանակումներ է արել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 1-ին հաստատել է կառավարության մի շարք որոշումներ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Մասնավորապես՝ Մելանյա Բալայանն ազատվել է Արցախի Հանրապետության ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Ալեքսանդր Շահրամանյանն ազատվել է ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
Աշոտ Դանիելյանը նշանակվել է ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարի տեղակալ՝ ազատվելով կրթության, գիտության և մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից:
Նարեկ Գրիգորյանը նշանակվել է ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարի տեղակալ:
Գայանե Գրիգորյանը նշանակվել է կրթության, գիտության և մշակույթի նախարարի տեղակալ՝ ազատվելով ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարի տեղակալի պաշտոնից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում