Չեմ ցանկանում «ոտքի վրա» խոսել լուրջ հարցերի շուրջ.Ռ.Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով այսօր՝ հուլիսի 1–ին, աշխատանքի էր գնացել իր գրասենյակ, աշխատանքից դուրս գալիս պատասխանել է NEWS.am-ի մի քանի հարցերին։
Երկրորդ նախագահը նշել է, որ իրեն լավ է զգում, հետևում է երկրի ներքին և արտաքին քաղաքական զարգացումներին, սակայն չի ցանկացել գնահատական տալ՝ նշելով, որ չի ցանկանում «ոտքի վրա» խոսել լուրջ հարցերի շուրջ։
«Իհարկե, հետևում եմ գործընթացներին, բայց չեմ կարծում, որ ոտքի վրա լուրջ հարցերի պատասխանները ճիշտ կլինի տալ հիմա։ Ես պատրաստվում եմ և մոտակա ժամանակներում կփորձեմ շատ ավելի լուրջ, հանգամանալից պարզաբանումներ տալ բոլոր հարցերի շուրջ»,– ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա