ԱՄՆ-ից Աբովյան թմրանյութ են առաքել
Ոստիկանության ծառայողները տեղեկություններ էին ձեռք բերել, որ Աբովյան քաղաքում բնակվող երկու երիտասարդ արտերկրից թմրամիջոցներ են ստանում։
Ոստիկանությունից հայտնում են, որ տեղեկությունների իրացման միջոցառումներին միացան ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողները։ Համատեղ աշխատանքի արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ երիտասարդները մի տաքսու վարորդի պատվիրել են թմրամիջոցով առաքանին ստանալ ու բերել Աբովյան քաղաք։ Տաքսու վարորդը վերցվել է իրավապահների օպերատիվ տեսադաշտ։
Տղամարդը Երևանում ստացել է առաքանին ու հասցրեց Աբովյան քաղաք։ Երիտասարդները ապրանքը ստանալուց հետո բռնվել են ու բերման ենթարկվել։
Ոստիկանությունում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 100 գրամից ավելի քաշով, որոնք, ինչպես պարզվել է, փոստային ծառայության միջոցով Հայաստան էր առաքվել ԱՄՆ-ից։ Փորձագետի եզրակացության համաձայն՝ հայտնաբերվածը առանձնապես խոշոր չափերի մարիխուանա է։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա