Պլանավորում ենք արտադրել այնքան թեստեր,որոնք կբավարարեն Հայաստանում թեստավորման օրական պահանջարկը՝ 2-2,5 հազար.Առաքելյան
Մայիսի 14-ին ստացանք բոլոր անհրաժեշտ նյութերը և մեկնարկեցինք թեստերի արտադրության աշխատանքը: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը :
«Մեկ ու կես ամսվա ընթացքում իրականացրել ենք նախաարտադրական պրոցեսների շտկում, լաբորատոր փորձարկումներ և թեստերի փոքրաքանակ արտադրություն, որն ուղարկվեց փորձարկման: Այսօր ստացանք փորձարկման պատասխանները: Մեր թեստերը երաշխավորում են օգտագործել չորս նմուշների պատրաստման եղանակներից երեքի հետ, որոնք ապահովում են բարձր ճշտություն: Ներկայումս պլանավորում ենք արտադրել այնքան թեստեր , որոնք կբավարարեն Հայաստանում թեստավորման օրական պահանջարկը, մոտավորապես՝ 2-2,5 հազար»,-ասաց Առաքելյանը:
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենի խոսքով՝ սպասում են Առողջապահության նախարարության պայմանավորածությանը, որպեսզի կարողանան թեստեր մատարակարարել: Բացի այդ , նա նաև տեղեկացրեց, որ ինստիտուտը ներգրաված է տարբեր գիտական մշակումների փորձարկման աշխատանքներում, մասնավորապես. «Փորձարկել ենք այն ախտահանիչ սարքերը, որոնք մշակվել են Երևանի ֆիզիկայի ինստիտուտի կողմից, փորձարկել ենք ախտահանող նյութերը, որոնք մշակվել են ԳԱԱ քիմիական ֆիզիկայի իստիտուտի կողմից: Բացի այդ շարունակում ենք գիտական հետազոտությունները՝ ուղղված կորոնավիրուսի մոլեկուլային մեխանիզմների պարզաբանմանն ու քիմիական միացությունների հայտնաբերմանը, որոնք հետագայում կարող են դառնալ դեղամիջոց ՝ կորոնավիրուսի դեմ պայքարում»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին