Արասից Երևան զբոսաշրջային միջանցք է գործարկվելու. իրանցի պաշտոնյա
Իրանական «Արաս» ազատ տնտեսական գոտու ղեկավարի՝ զբոսաշրջության և մշակութային հարցերով տեղակալ Յ․ Դադաշզադեն հայտարարել է, որ Արասից Երևան զբոսաշրջային միջանցք է գործարկվելու։ Այս մասին գրում է regionmonitor-ը։
Նա ընդգծել է, որ Հայաստանը Պարսից ծոցի հարակից երկրների հիմնական զբոսաշրջային ուղղություններից է, սակայն խնդիրն այն է, որ Հայաստանում զբոսաշրջությունը «հալալ» չէ, այդ իսկ պատճառով Արասից Երևան զբոսաշրջային միջանցք է ստեղծվելու, որը կենտրոնացած կլինի «հալալ» զբոսաշրջության վրա։
Ըստ Դադաշզադեի՝ այս ծրագրով Իրանը բաժին կստանա տարածաշրջանի զբոսաշրջությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան