Տոկիոյում վերաբացվել է «Դիսնեյլենդ»-ը
Չորսամսյա դադարից հետո Տոկիոյում վերաբացվել են «Դիսնեյլենդ»-ը և դրա կողքին գտնվող «Դիսնեյսի»-ն, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Նշվում է, որ երկու այգիներն էլ կորոնավիրուսային համաճարակի ֆոնին, հունվարի վերջին փակել էին իրենց դռներն այցելուների առջև։
«Դիսնեյլենդ» մուտք ունենալու համար այցելուները պետք է նախ գրանցվեն, ապա այգու մուտքի մոտ ջերմաչափվեն։
Խոշոր կուտակումներից խուսափելու համար այցելուների թիվը կիսով չափ կրճատվել է, և մարդիկ կարող են այգի մուտք գործել օրական երեք անգամ: Արգելվել են նաև «Դիսնեյի» հերոսների հետ ձեռքսեղմումները։
Բացի այդ, մուլտֆիլմերի հերոսների մասնակցությամբ շքերթները կանցկացվեն տարբեր ժամերի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները