Լևոն Գալստյան. Ամուլսարում իրավիճակը սրած ընկերությունը ստեղծվել է հատուկ նպատակով
Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության հիմնադիր Լևոն Գալստյանն այսօր մեկնել է Վայոց Ձոր՝ Ամուլսարի իրավիճակին տեղում ծանոթանալու համար։
Նա պարզել է, որ Ամուլսարում իրավիճակը սրած կազմակերպության անունն է «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»։ Ըստ ֆեյսբուքյան էջում հրապարակած տեղեկատվության, ընկերությունը ստեղծվել է 2020թ-ի փետրվարի 27-ին։
«Կարծում եմ հենց այս նպատակով է ստեղծվել ու որոշակի նպատակներով։
Այս երկու օրվա իրենց քայլերը տպավորություն են ստեղծում, որ կոնկրետ իրավիճակը սրելու նպատակ են ունեցել։
Հիմա բանակցություններ են ընթանում, որ իրենք անեն իրենց պահնորդական ծառայություններն առանց ուրիշներին խանգարելու ու տագնապ առաջացնելու։
Տարածքից պետք է հանվեն իրենց մեքենաներն ու հերթապահություն իրականացնող աշխատակիցներին։
Նաև իրենք չպետք է տեսանելի լինեն Ջերմուկ տանող մայրուղով անցնող մարդկանց համար»,-պահանջները ներկայացրել է Գալստյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան