Հուլիսի 2-ին սկսվում են միասնական ընդունելության քննությունները.Հարությունյան
Վաղը սկսվում են միասնական ընդունելության քննությունները, այսօր արդեն ներբուհական քննություններ են իրականացվել : Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում տեղեկացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
«Որոշեցինք անցկացնել մեկ ընդունելության քննություն յուրաքանչյուր դիմորդի համար՝ ապահովելով անվտանգության բոլոր կանոները: 47 քննական կենտրոններում, որոնցից 17-ը՝ Երևանում են, 30-ը՝ մարզերում, հուլիսի 2-ին, 4-ին, 6-ին և 8-ին տեղի կունենան միասնական քննությունները: Ամենահագեցած օրը հուլիսի 6-ն է: Այս օրը սպասվում է դիմորդների ամենամեծ թիվը: Ես ուզում եմ խնդրել ծնողներին հնարավորինս զերծ մնալ քննական կենտրոնների դիմաց հավաքվելուց: Վստահ եմ, որ երեխաներն ինքնուրույն կարող են հասնել քննական կենտրոններ։ Եթե դա հնարավոր չէ, թող երեխային մի մարդ ուղեկցի և ուղեկցելուց հետո լքի տարածքը»,-ասաց Հարությունյանը:
Նախարարն ընդգծեց, որ նախարարությունը սերտ համագործակցում է ոստիկանության և մարզային ղեկավարության հետ, ինչպես նաև այլ գերատեսչությունների հետ :
Հարությունյանի փոխանցմամբ՝ բոլոր կենտրոնները պատշաճ կերպով նախապատրաստվել են: Քննություններից առաջ ներկայացուցիչները կախտահանեն սենյակները: Սոցիալական հեռավորությունը կպահպանվի, իսկ մուտքի մոտ երեխաների ջերմաստիճանը կչափվի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին