Կարմիրգրքյան վիրավոր սև արագիլը վերադարձվել է բնություն
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության ու Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցները «Արփի լիճ» ազգային պարկի հարակից բուֆերային գոտում մայր բնություն են վերադարձրել ՀՀ Կարմիր գրքում գրանցված սև արագիլին։
Տեսչական մարմնի փոխանցմամբ, հիմք ընդունելով ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի գիտաշխատողների մասնագիտական կարծիքը, համաձայն որի թռչունը լիովին ապաքինվել է և անցել փետրավորման շրջանը, մասնագետների կողմից սև արագիլն օղակավորվել է և բաց թողնվել հենց այն վայրում, որտեղից հայտնաբերվել էր։
Կարմիրգրքյան թռչունը գտնվել էր 2019 թվականի աշնանը վերոնշյալ տարածքում՝ թևի վնասվածքով, որն անհապաղ տեղափոխվել էր Երևան՝ «Զօօ Ֆաունա Արտ» վերականգնողական կենտրոն բուժման, խնամքի, վերականգնման և կարանտինի նպատակով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան