Պենելոպե Կրուսը կրկին կնկարահանվի Պեդրո Ալմոդովարի ֆիլմում
Մեր ժամանակների ամենահայտնի ռեժիսորներից մեկ՝ իսպանացի Պեդրո Ալմոդովարը, սկսել է աշխատել «Madres Paralelas» ֆիլմի վրա։ Գլխավոր դերերից մեկը կատարելու է նրա հայրենակից Պենելոպա Կրուսը։
news.ru կայքը, հղում անելով Variety-ին, գրում է՝ Ալմոդովարը ֆիլմը նվիրելու է մայրությանը, որը ռեժիսորի ստեղծագործությունների հիմնական թեմաներից մեկն է։ Ֆիլմը պատմելու է երկու կանանց մասին, որոնք նույն օրը ծննդաբերում են։ Դրանից հետո ֆիլմը զուգահեռ կներկայացնի, թե ինչպես է նրանց՝ որպես ծնողներ, առաջին երկու տարիներն անցնում։
Կինոռեժիսորը սցենարը գրել է մեկուսացման ընթացքում: Ֆիլմը նկարահանվելու է Իսպանիայում՝ իսպաներենով: Արտադրությամբ զբաղվելու է El Deseo ընկերությունը, որը ղեկավարում է ռեժիսորի եղբայրը։ Ֆիլմի թողարկման ժամկետը դեռևս չի հաղորդվում:
Պենելոպա Կրուսն արդեն խաղացել է Պեդրո Ալմոդովարի մի քանի ֆիլմերում, մասնավորապես՝ «Կենդանի մարմին», «Ամեն ինչ մորս մասին», «Վերադարձ», «Կանիբալի խորհրդատուն», «Անցանկալի գրկախառնություն», «Ցավ և փառք»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա