Չինաստանում մեկ օրում հաստատվել է COVID-19-ի ընդամենը 3 դեպք
Անցած օրվա ընթացքում Չինաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի երեք նոր դեպք, և ևս երեք ասիմպտոմ դրսևորում, 10 հիվանդ դուրս է գրվել հիվանդանոցներից, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի առողջապահության պետական կոմիտեի հայտարարությանը։
Նշվում է, որ բոլոր երեք նոր դեպքերն էլ հայտնաբերվել են Պեկինում:
Ընդհանուր առմամբ, Չինաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 83,534 դեպք, վերականգնվել է 78, 479 մարդ, 429 հիվանդներ շարունակում են մնալ հիվանդանոցներում, 4,634 հոգի մահացել է:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրին Ուհանում անհայտ ծագմամբ թոքաբորբի բռնկման մասին։ Մասնագետները պարզել են, որ հիվանդության պատճառական գործակալը նոր կորոնավիրուս է, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Մարտի 11-ին ԱՀԿ-ն հայտարարեց կորոնավիրուսային համաճարակի բռնկման մասին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան