Իրավունք 17:22 01/07/2020 Հայաստան

ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ. Շատ բաներում իմ ու Պավլիկի մտքերը հակասում են

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռերի» դատավարությանը հարցաքննվող վկաներից ամբաստանյալ Աշոտ Պետրոսյանը պատմեց, որ ինքը հանդիպել է ոստիկան Գագիկ Մկրտչյանին, որն արդեն վիրավոր էր։  

«Գունդ մտնելուց 20-30 րոպե հետո եմ գնացել զինանոց։ Մենակ եմ եղել։ Ճանապարհին հանդիպել եմ Գագիկ Մկրտչյանին։ Հրապարակի եզրաքարին նստած էր, զինանոցի մուտքից ոչ հեռու։ Ես չգիտեի, որ վիրավոր է, մոտեցա իրեն, ձեռքս չիմանալով՝ դրեցի հենց այդ ուսին, ինքը շարժում արեց այդ պահին, հարցրի՝ վիրավո՞ր ես, ասաց՝ հա։ Անգամ արյուն չնկատեցի այդ պահին։ Հարցրեցի՝ ո՞նց ես զգում, ասաց՝ ոչինչ, լավ։ Ինձ հարցրեց՝ բժիշկ կանչե՞լ եք, ասացի հա, բայց ուշանում են։ Հարցրեցի՝ այլ տեղ վիրավորում ունե՞ս, ասաց չէ, մենակ թևս է։ Երբ իր նկարները դիահերձարանից բերեցին, ես սարսափեցի, հոշոտել էին այդ տղուն»,- ասաց նա։

Նրա խոսքով, իրենց տղաներն իրեն ասել են, որ իրենք Գ. Մկրտչյանին իր ոտքով ճանապարհել են, ոչ թե եկել են, բժիշկները տարել են, մի քանի օրից իմացել են, որ լավ է։

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը նախ ասաց, որ Ա.Պետրոսյանը նկարագրի Գ.Մկրտչյանին։  Նկարագրելուց հետո դատախազը նշեց, որ  քրեական գործով ձեռք բերված տվյալների, այլ անձանց հարցաքննություններով պարզվել է, որ վկայի նշած վայրում նստած է եղել ոստիկան Տիգրան Դանիելյանը, որն ուսի շրջանում ստացել էր մարմնական վնասվածք։

«Վերջինս նույնպես իր կազմվածքով ծանրաքաշ է, դարձյալ կլորավուն արտաքին ունի, ճաղատ է, հնարավո՞ր է խառնում եք այդ անձին Գագիկ Մկրտչյանի հետ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ իմ ուղիղ հարցին պատասխանեցիք, որ դուք չէիք իմացել, որ նա Գագիկ Մկրտչյանն է»,- դատախազը հարցրեց վկային։ 

Ա.Պետրոսյանն ասաց. «Միգուցե չկարողանամ դիմագծերը նկարագրել, բայց որպես գեղանկարիչ իմ տեսողական հիշողությունը շատ լավ է։ Ոչ, հնարավոր չէր, որովհետև երբ Գագիկ Մկրտչյանի դիահերձարանի նկարը բերեցին ու ասացին, որ  Գագիկ Մկրտչյանն է, իմ տեսողական հիշողությամբ, ըստ նկարի, հիշել եմ այն մարդուն, որը վիրավոր այդ քարին նստած է եղել»։

Դատախազի հարցին, թե դատարանում  հայտնեցիք, որ հսկիչ անցագրային կետում տեսել եք Արմեն Բիլյանին, Էդվարդ Գրիգորյանին, հետո գնացել եք զինանոց, այնտեղ իրենց չեք տեսել, բայց տեսել եք Պավել Մանուկյանին։ 

«Այս գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանը դատարանում ցուցմունք է տվել, ասել, որ զինանոցի  շենքում և հերթապահների համար նախատեվսած սենյակում պատահաբար Գագիկ Մկրտչյանի վրա կրակոց է արձակել Էդվարդ Գրիգորյանը։ Ի՞նչ կասեք այդ կապակցութմաբ»,- հարցրեց դատախազ Պետրոսյանը։

«Դա Պավել Մանուկյանի կարծիքն է, իմը չէ, ես ասացի իմ տեսածը»,- պատասխանեց Ա.Պետրոսյանը։

Դատախազի հարցին՝ դուք նման փաստի տեղյա՞կ եք, պատասխանեց. «Ոչ»։ 

Դատախազն ասաց. «Հարցը հնչեցվում է այն պատճառաբանությամբ, որ  ուղիղ հակասում է ձեր տված ցուցմունքին»։ 

Ա. Պետրոսյանն արձագանքեց. «Շատ բաներում իմ ու Պավլիկի  մտքերը հակասում են։ Հետո ի՞նչ»։ 

Գագիկ Մկրտչյանի կինը՝ Հասմիկ Ոսկանյանը, հարցրեց՝ 100 տոկոս հիշո՞ւմ եք, որ թևին արյուն չի եղել, Ա.Պետրոսյանն ասաց. «Այո։ 

Հ. Ոսկանյանը շարունակեց. «Զարմանում եմ՝ մեկը գալիս, ասում է՝ արյունը չռում էր, մյուսն ասում է՝ արյան հետք չի եղել, մյուսն ասում է՝  վիրակապել եմ։ 30 հոգով 40 երգ են երգրում»։ 

Նշենք, որ պարեկապահակային ծառայության գնդի գրավման օրը` 2016 թ. հուլիսի 17-ին, վիրավորում ստացած ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը մահացել էր օգոստոսի 13-ին  հիվանդանոցում:  Դատարանում ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ոստիկանին պատահաբար կրակել է ոչ թե Արմեն Բիլյանը, այլ՝  Էդվարդ Գրիգորյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}