Պուտինը մասնակցել է Սահմանադրության փոփոխությունների քվեարկությանը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ժամանել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահության շենք, որտեղ նա ավանդաբար քվեարկում է ընտրություններում, ու իր քվեն տվել Ռուսաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ քվեարկությանը։ Այս մասին գրում է Tass-ը։
Ռուսաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու քվեարկությունը մեկնարկել է հունիսի 25-ից ու ավարտվում է այսօր՝ հուլիսի 1-ին: Ձայների հաշվարկն իրականացվելու է հուլիսի 1-ին, Ռուսաստանի բոլոր մարզերում տեղական ժամանակով 20.00-ից հետո:
Նախօրեին Պուտինը դիմել էր ռուսաստանցիներին ու կոչ արել բոլորին քվեարկել։ Նախագահը նշել էր, որ փոփոխությունները կընդունվեն միայն այն դեպքում, եթե նրանց աջակցեն քաղաքացիները:
Ըստ Պուտինի, առաջարկվող փոփոխությունները ամրագրելու են ռուս ժողովրդի հիմնական արժեքները՝ հիմնական օրենքում:
Նշենք, որ փոփոխությունների կարևոր կետերից մեկն այն է, որ զրոյացվում է Պուտինի բոլոր չորս ժամկետները և նա կկարողանա առաջադրվել 2024, այնուհետ նաև 2030թ-ի նախագահական ընտրություններում։ Օրերս Պուտինը չէր բացառել իր մասնակցությունը չորս տարի հետո կայանալիք ընտրություններին:
Գործող Սահմանադրության համաձայն՝ նույն անձը չի կարող լինել Ռուսաստանի նախագահ 2 անգամ անընդմեջ։ Եվ այս պատճառով էր, որ Պուտինը 2008թ-ին իշխանությունը 4 տարով հանձնեց Դմիտրի Մեդվեդևին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան