Վանա լճում ապօրինի ներգաղթյալներ տեղափոխող նավ է խորտակվել․ կան զոհեր
Վանա լճում փախստականներ տեղափոխող նավ է խորտակվել։ Այս մասին գրում է ermenihaber-ը:
Միջադեպի կապակցությամբ ստացված ահազանգից հետո սկսվել են ինքնթիռների և մոտորանավակիների մասնակցությամբ որոնողափրկարարական աշխատանքները։
Թեմայի շուրջ հայտարարություններով է հանդես եկել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։Նա լրագրողների հետ հարցազրույցում հայտնել է, որ հունիսի 28-ին լճում խորտակված նավում 50-60 փախստական է եղել։ Նրա խոսքով՝ մինչև այժմ փրկարարները 6 փախստականի մարմին են դուրս բերել լճից։
Տեղի ունեցած միջադեպի առնչությամբ՝ ոստիկանությունը 11 մարդու է ձերբակալել, որոնք ներգաղթյալների անօրինական փոխադրման հետ կապ են ունեցել։
Ենթադրություններ կան, որ ջրասույզ եղած նավը լճի 110-120 մետր խորության վրա է գտնվում։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան