Նախորդ տարվա հունիսի համեմատությամբ ունեցել ենք 30 տոկոսով մահացության աճ.Փաշինյան
Ցավոք մեզ չի հաջովում լուծել կորոնավիրուսի համաճարակի հիմնական ռազմավարական խնդիրը՝ սովորել ապրել զուգահեռ: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա նշանակում է, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է աշխատի իր կյանքը դասարավորել, առօրյան դասավորել այնպես, որ չվարակվի կորոնավիրուսով և չվարակի ուրիշներին:Այս խնդիրը մեզ չի հաջողվել լուծել: Մենք շարունակում ենք ամեն օր հարյուրավոր դեպքեր ունենալ: Երեկ օրինակ ունեցել ենք 525 նոր դեպք :Սա նշանակում է ,որ ունենալու ենք ևս 10 մահ»,- ասաց վարչապետը:
Փաշինյանի փոխանցմամբ՝ կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների մեծ մասը բարեբախտաբար առողջանում է և վարակվածների մեծ մասը հիվանդությունը տանում է առանց որևէ ախտանշանի:
«Այսօրվա դրությամբ ունենք 10900 կորոնավիրուսով ակտիվ հիվանդ, որոնցից 2106-ը գտնվում են հիվանդանոցային պայմաններում: Նրանցից 536-ի վիճակը ծանր է, 117-ը՝ առանձնապես ծանր,իսկ 1730 հիվանդի մոտ արձանագրվել է թոքաբորոբ: Երեկ ունեցել ենք 10 նոր մահ: Հունիս ամսին նախորդ տարվա հունիսի համեմատությամբ ունեցել ենք 30 տոկոսով մահացության աճ»,-տեղեկացրեց վարչապետը:
Անդրադառնալով կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման ռազմավարությանը, նշեց, որ շարունակում են շեշտը դնել մեզանից յուրաքանչյուրի անհատական վարքագծի փոփոխության վրա, քանի որ,ըստ վարչապետի, դա է այս համաճարակի հաղթահարման ճանապարհը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին