Մի խումբ սորոսականներ որոշում են հայ ազգի բախտը. Գուրգեն Եղիազարյան
««Հ1»-ը որոշեց եթեր տալ մի ֆաշիստի՝ Ալեքսեյ Նավալնիին, որը հայի փոխարեն օգտագործում է «խաչիկ» բառը»,- այսօր լրագրողների հետ զրույցում Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը։
Հիշեցնենք, որ ՌԴ սահմանադրական փոփոխությունների մասին «Հ1»-ի պատրաստած ռեպորտաժում Նավալնին խոսում էր փոփոխություններով պայմանավորված վտանգների մասին:
Եղիազարյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանն՝ իշխանության գալով ՀՀ-ՌԴ հարաբերությունները ոչնչացնելու և Արցախյան ողջ մաքառումները ջուրը գցելու փորձ է անում.
«Երկրորդը, մարիխուանայի օգտագործումը պետք է օրինականացնեին, դա չկատարվեց, քանի որ այնքան վատ է վիճակը, որ դրա ժամանակը չկա: Երրորդը ԼԳԲՏ համայնքը աշխատեցնելն էր, և այժմ այդ լեզբիները Հայաստանով մեկ շրջում են և գրականություն բաժանում 6-12 տարեկան երեխաների շրջանում: Դա այլասերություն է: Եվ չորրորդ պատճառը, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը եկել իշխանության, այն է, որ նա ոչնչացնի հայ-ռուսական հարաբերությունները: Դրա ապացույցն այն է, որ «Հ1»-ը Նավալնիին եթերաժամ է տալիս։ Իհարկե, ռուսական ալիքները շատ չոր ու կտրուկ արձագանքեցին այդ երևույթին»:
Գ. Եղիազարյանի խոսքով, եթե հաշվի առնվեն Թուրքիայի նախագահ Թեյիփ Էրդողանի վերջին ելույթները, ապա կերևա, որ թուրքերը բաեցիբաց ասում են՝ Ադրբեջանի մեկ սմ հողը հայերին չի մնալու, և իրենք դրա համար պատասխանատվություն են վերցրել:
«Նախիջևանում 14 հազարանոց ադրբեջանական սպեցնազ է կանգնած: Նրանք ավելի քան 5 կմ առաջ են եկել: Այնքան են առաջ եկել դեպի մեր ճանապարհը՝ Երևան-Մեղրի, որ Նախիջևանի տարածքից գնդակոծվում է Երբին գյուղը:
Բանակից ծլկած վարչապետը, որ իբրև թե նաև գերագույն գլխավոր հրամանատարն է, դրա մասին ծպտուն չի հանում, բերանը ջուր է առել, չի խոսում, չի ասում՝ ինչ է կատարվում մեր սահմանում, երբ ազերիները Նախիջևանից ուղիղ մտնում են դեպի մեր սահման՝ հասնելով Երևան-Մեղրի մայրուղի։ Սա պատահական բան չէ։ Երբ նա խոսում է Ալիևի մասին, ասում է, որ նա շատ կիրթ, զարգացած անձնավորություն է»,- ասաց նա։
Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է խոսի Ալիևի կիրթ և զարգացած լինելու մասին.
«Պետք չէ խոսել հայ-ադրբեջանական բարեկամության մասին, երբ Բաքուն մանկապարտեզից սկսած հայատյաց քաղաքականություն է վարում։ Սա պարզ է, և Փաշինյանը չպետք է խոսի այն մասին, թե մենք գործ չունենք ադրբեջանական հողերի հետ։ Ես կբացատրեմ, որ մենք գործ չունենք, իրենք գործ ունեն, քանի որ դրանք մեր հողերն են։ Ուղիղ մենք գործ ունենք այդ ամենի հետ՝ հայերս, և ոչ մի թշնամի իրավունք չունի դրա մասին խոսելու»։
Բանախոսքի կարծիքով, իշխանությունները պետք է քայլ անեն՝ գյուղատնտեսությունը զարգացնելու համար, քանի որ գյուղացին է պահելու պետությունը։
«Իսկ կառավարությունը ի՞նչ արեց, ոչինչ։ Հիմա նոր-նոր խոսում են աշնանացանի մասին։ Անհարմար է, այսպես ապրել չի լինի։ Արդեն սորոսատենչ սրիկաները խոսում են ռուսական ալիքների հեռարձակման մասին։ Ստացվում է, որ մի խումբ սորոսականներ որոշում են հայ ազգի բախտը։ Էրդողանն արդեն հայտարարել է, որ մտնելու է դեպի Արցախ, ասում է՝ 1 սմ հող չեն զիջելու հայերին։ Իրենք Թուրանի մասին են արդեն խոսում։ Այսօր Բաքվում ուղիղ եթերով միտինգներ են իրականացվում՝ «Ո՛չ հայերին», «Ո՛չ ռուսներին» և «Ո՛չ պարսիկներին» լոզունգներով։ Մենք պետք է իմանանք, թե ինչ ենք անելու»,- նշեց Գ. Եղիազարյանը։