Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 հազարից ավելի քաղաքացի
Իրանում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 11 հազարը, հայտնել է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական խոսնակ Սիմա Սադաթ Լարիը:
«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, անցած օրվա ընթացքում Իրանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 2, 652 նոր դեպք, մահացել է 148 մարդ:
Փետրվարի 19-ից ի վեր վարակվածների ընդհանուր թիվը հասել է 232, 863-ի, զոհերը 11, 106-ն են, միևնույն ժամանակ, վերականգնվել է առնվազն 194, 098 մարդ:
«Դժբախտաբար, երկրի շատ նահանգներում վարակվածների թիվն աճում է: Մենք հայրենակիցներին առաջարկում ենք պահպանել սոցիալական հեռավորությունը, անընդհատ լվանալ ձեռքերը և դիմակներ օգտագործել», - ավելացրել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:
Հարակից հրապարակումներ`
- Իրանում COVID-19-ի հետևանքով ռեկորդային թվով մահեր են գրանցվել
- Իրանում մեկ օրում կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 2.531-ով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները