Հայտնաբերվել են առանց դիմակի վարորդներ. տեսչական մարմինը շարունակում է ստուգումները
ՀՀ պարետի թիվ 110 որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով՝ հուլիսի 2-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ շարունակել են ուժեղացված վերահսկողական գործառույթներ կատարել Էրեբունի վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:
Կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների նկատմամբ այսօր իրականացված գործառույթների ընթացքում հայտնաբերվել են առանց դիմակի վարորդներ, իսկ տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում հայտնաբերվել են դիմացի նստատեղին՝ ուղևորի առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքեր, ինչպես նաև՝ առանց դիմակի վարորդներ:
Արձանագրված խախտումների հիմքով տեղում կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:
Տեսչական մարմնի մասնագետների կողմից վարորդների և ուղևորների շրջանում միաժամանակ իրականացվել են լայնածավալ իրազեկման, բացատրական աշխատանքներ, հայտնաբերված որոշ թերությունների դեպքերում տեղում տրվել են պարտադիր կատարման ցուցումներ՝ թերությունները շտկելու և ՀՀ պարետի որոշումներին խստագույնս հետևելու նպատակով։
Նշենք, որ հանրապետության ամբողջ տարածքում Տեսչական մարմնի կողմից իրականացվող դիտարկումները և վերահսկողական գործառույթները կրելու են ամեաօրյա և շարունակական բնույթ։