Սրբուհի Գալյանն ընտրվել է գլխավոր դատախազի՝ ապօրինի գույքի բռնագանձման ոլորտը համակարգող տեղակալ
2020 թվականի հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 1-ին տեղի ունեցան «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների և ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
«Մրցույթների արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն են ստացել՝
1. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված բաց մրցույթի մասնակիցներից հետևյալ անձինք.
1) Ամիրխանյան Սիրո Հրաչի,
2) Բարսեղյան Վահագն Կարենի,
3) Դավթյան Տիգրան Սամվելի,
4) Ենոքյան Տիգրան Աղվանի,
5) Մադոյան Աղավնի Սերյոժայի,
6) Սարգսյան Անի Գևորգի,
7) Քոչարյան Գևորգ Արմենի:
2. ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված բաց մրցույթի մասնակից` Սրբուհի Հովհաննեսի Գալյանը»,- նշված է հաղորդագրությունում: