Դոնի Ռոստովի երկնքում գրեթե բախվելիս են եղել երկու ինքնաթիռներ՝ Airbus A320 և Boeing 777-ը
Դոնի Ռոստովի երկնքում գրեթե բախվելիս են եղել երկու ուղևորափոխադրող ինքնաթիռներ՝ Airbus A320- ը և Boeing 777-ը: Այս մասին հայտնում է « Lenta.ru»-ն՝ հղում անելով «112» հեռուստաալիքին:
Նշվում է, որ ռուսական ավիաընկերության S7 ինքնաթիռը Դոնի Ռոստովից թռիչք էր իրականացնում դեպի Մոսկվա, սակայն բարձրանալիս այն խաչվել է Emirates Airlines-ի ինքնաթիռին, որը Օսլոյից իրականացրել է թռիչք դեպի Դուբայ:
Համաձայն հեռուստաալիքի տեղեկությունների՝ օդանավակայանների վերահսկիչները ուշացումով են նկատել վտանգավոր մոտեցումը, արդյունքում՝ ինքնաթիռները բառացիորեն «բաժանվել են հրաշքով»: