Իսպանիայում բնակվող հայազգի սաքսոֆոնահարուհին առցանց մրցույթում առաջին տեղն է գրավել
Իսպանիայի Մելիյա քաղաքում բնակվող սաքսոֆոնահարուհի Ալիսիա Սարգսյանին Բունյոլի (Վալենսիա) MPMusic հիմնադրամի կողմից կազմակերպված երաժշտական առցանց մրցույթում հանդիսատեսի քվեարկության արդյունքում առաջին տեղն է գրավելու: Այս մասին տեղեկանում ենք Իսպանիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։
Առաջին փուլին մասնակցել էր 632 երաժիշտ։ melillahoy.es կայքից տեղեկանում ենք, որ երկու ժամ քվեարկության արդյունքում նա հավաքել է 508 ձայն ու հաղթել առցնաց մրցույթում։ Նա շնորհակալություն է հայտնել իր օգտին քվեարկողներին։ Որպես մրցանակ նա հնարավորություն է ստացել 2020-21 թվականներին դասընթաց հայտնի սաքսոֆոնահարի մոտ և 200 եվրո։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին