Թուրքիայում սոցցանցերը վերահսկող օրենքներ կընդունվեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախօրեին ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ այսուհետ բոլոր սոցցանցերի գործունեությունը երկրում վերահսկվելու են մեջլիսում ընդունվելիք նոր օրենքներով։
Էրդողանի ելույթի թեման, իր փեսայի՝ Թուրքիայի գանձապետարանի ու ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի ու նրա ընտանիքի վերաբերյալ Twitter-ում արված վիրավորական մեկնաբանություններն էին։
Որոշ դեպքերում հայհոյանքներ պարունակող վիրավորանքները գրվել էին հունիսի 30-ին «Twitter»ում Ալբայրաքի գրառման մեկնաբանությունների բաժնում։ Այդ գրառմամբ Ալբայրաքը տեղեկացրել էր իր 4-րդ երեխայի լույս աշխարհ գալու մասին։
Էրմենիհաբերը գրում է, որ Թուրքիայի նախագահի ելույթից հետո նրա գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) պատգամավորներն անմիջապես ձեռնամուխ են եղել սոցցանցերի գործունեությունը խիստ վերահսկողության տակ առնող օրենքի փաթեթի մշակմանը։ Մամուլում որոշ մանրամասներ են հայտնվել նոր կարգավորումների մասին։
Ըստ այդմ՝ նոր օրենքով սոցցանցերը Թուրքիայի իրավապահ մարմինների ու դատական համակարգի կողմից ուղարկվող հարցումներին, ծանուցումներին կամ պահանջներին պատշաճ պատասխանելու համար ստիպված կլինեն երկրում ունենալ առնվազն մեկ մշտական ներկայացուցիչ։ Այդ ներկայացուցիչների կողմից Թուրքիայի պատկան մարմինների հարցումներին չպատասխանելու դեպքում երկրի դատարանների որոշումներով կարող են մինչև 95 տոկոսով սահմանափակվել սոցցանցերի հասանելիությունը երկրում։
Սոցցանցերի պատասխանատուները պարտավոր են առնվազն 72 ժամվա ընթացքում պատասխանել մարդու իրավունքների ու անձնական տվյալների գաղտնությունը խախտող հրապարակումներիը հեռացնելու պահանջներին։ Դիմումները անպատասխան թողնողները 100 հազարից մինչև 1 մլն թուրքական լիրայով (146000 դոլար) կտուգանվեն։
Սոցցանցերը պարտավոր են լինելու Թուրքիայում բնակվող օգտատերերի տվյալներ պահել Թուրքիայում։ Այս պայմանը չկատարողներին սպառնում է մինչև 5 մլն լիրա (729000 դոլար) տուգանք։
Նշվում է, որ նոր օրենքներով հսկողություն մեխանիզմներ կսահմանվեն նաև Netflix, Amazon Prime, Puhu TV, Blu TV հարթակների համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան