Իրանի ուրանի հարստացման գործարանում հրդեհ է բռնկվել
Հինգշաբթի առավոտյան հրդեհ է բռնկվել Իրանի Նաթանզ քաղաքում գտնվող ուրանի հարստացման գործարանում: Այս մասին հայտնել են լրատվամիջոցները՝ վկայակոչելով քաղաքի ղեկավար Ռամզանալի Ֆիրդուսիին:
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, քաղաքապետը չի հայտնել միջադեպի պատճառները՝ ասելով միայն, որ անհանգստանալու պատճառ չկա:
Նրա խոսքով, հրշեջ-փրկարարներ են ուղարկվել դեպքի վայր:
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (OAEI) ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին իր հերթին հայտնել է, որ արտակարգ դեպքի արդյունքում վնասվել է Նաթանզի միջուկային օբյեկտի հարևանությամբ կառուցվող շենքը:
Նրա խոսքով, զոհեր չկան, գործարանը շարունակում է գործել բնականոն ռեժիմով:
Քամալվանդին հայտնել է, որ OAEI- ի մասնագետները ժամանել են Նաթանզի միջուկային համալիր՝ դեպքը հետաքննելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան