Վրաստանը միջանցք կբացի Հայաստանից տուն վերադարձող ռուսաստանցիների համար
Վրացական կողմի հետ համաձայնության արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իր տարածքով կարող են Հայաստանից տուն վերադառնալ Ռուսաստանի քաղաքացիների հերթական խումբը՝ ավտոբուսներով: Այս մասին հայտնում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունից:
Նշվում է, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը, Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության, համապատասխան կառույցների աջակցությամբ ու Հայաստանի և Վրաստանի իշխանությունների, ինչպես նաև Հյուսիսային Օսեթիայի ղեկավարության հետ համագործակցությամբ, աշխատում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների վերադարձի ուղղությամբ:
Ըստ հաղորդագրության, ՌԴ դեսպանատան հետ պայմանավորվելով, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն պատրաստ է իր վրա վերցնել տուրիստական կարգի հարմարավետ ավտոբուսների (օդափոխությամբ և զուգարաններով) վճարման ծախսերը, ինչը մեծապես կթեթևացնի հարևան պետության տարածքով ճանապարհորդություններին, քանի որ տեխնիկական կանգառներ չեն պահանջվի:
Ցուցակները կազմվելու են ավելի վաղ ՌԴ դեսպանատուն ներկայացրած տվյալների հիման վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան