Սերժ Սարգսյանի ու մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց։ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը՝ հաշվի առելով համավարակը։
Նախագահող դատավոր Վահե Միսակյանն հարցրեց, թե ինչքա՞ն ժամանակով է առաջարկում հետաձգել, Ա.Մակինյանն ասաց, որ չի կարող ժամկետներ նշել ելնելով համաճարակային իրավիճակից։
«Իրականում ձեր դատողությունները ողջամիտ են, համակարծիք եմ ընդհանուր առմամբ, բայց ինչքան հասկացա, մեկ կամ երկու ամսվա խնդիր չէ այս համավարակը։ Պետք է ադապտացվենք այս իրավիճակին, ավելի արդյունավետ պաշտպանական միջոցների գնանք, փորձենք արդյունավետ միջոցներ գտնենք»,- ասաց դատավորը։
Մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանն առարկեց՝ նշելով, որ դատարանում ապահոված են հնարավոր բոլոր պայմանները՝ շարունակելու դատական նիստը։
Դատավոր Վահե Միսակյանն ասաց, որ դատարանի դահլիճային պայմանները հնարավորություն տալիս են դատավարության մասնակիցների միջև համապատասխան հեռավորություն պահպանելով անցկացնել նիստը ու հետագա դատական նիստին մասնակիցների բացակայությունը համավարակով պայմանավորած անթույլատրելի է համարելու ու այս պատճառաբանությամբ մասնակցի բացակայությունը դիտարկելու է անհարգելի։
Դատական հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 6-ին ժամը 14։00-ին։
Հիշեցնենք, որ նախկին մի քանի դատական նիստեր ևս հետաձգվել էին պայմանավորված ՀՀ-ում համաճարակային իրավիճակով, ներկայացվել էին համապատասխան միջնորդություններ։
Այս քրեական գործով ընդհանուր առմամբ 5 մեղադրալ կա։ Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաև գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին, նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին, վարչության պետ Գևորգ Հարությունյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում։
«Սերժ Սարգսյանի մեղադրանքը կառուցված է մեկ ապացույցի, այն է մեկ անձի ցուցմունքների վրա, որոնք իրարամերժ են, հակասական, անարժանահավատ, անտրամաբանական, մի մասն էլ անթույլատրելի»,-նշում են Սերժ Սարգսյանի պաշտպանները։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանի փաստաբանը միջնորդել է նիստը հետաձգել
- Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին