Թրամփի էջից Թվիթերը հեռացրել է լուսանկար
Թվիթեր սոցիալական ցանցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթից հեռացրել է լուսանկարը, որը տեղադրվել է հեղինակային իրավունքի խախտմամբ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, լուսանկարի փոխարեն այժմ գրություն է, որ այն հեռացվել է հեղինակային իրավունքի սեփականատիրոջ բողոքի պատճառով։
Axios-ը հայտնում է, որ խոսքը New York Times-ի լրագրողի լուսանկարի մասին է, որն ուղեկցվում էր Թրամփի մասին մեծ հոդվածով։ Թերթը բողոքել է, քանի որ լուսանկարը տեղադրվել էր Թրամփի կողմից առանց թույլատվության։
Սա արդեն երկրորդ դեպքն է երկու շաբաթում, երբ սոցցանցը հեռացնում է Թրամփի էջից նյութեր։ Ավելի վաղ հեռացվել էր Թրամփի գրառումն ու թվիթը Ֆեյսբուքից, որտեղ պատկերված է եղել երկու մանկահասակներ։ Այդ ժամանակ բողոքել էին երեխաների ծնողները կրկին հեղինակային իրավունքի խախտման հիմքով։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան