UWW-ն նախնական որոշում է կայացրել աշխարհի առաջնությունն անցկացնել դեկտեմբերին
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) նախնական որոշում է կայացրել 2020թ․ աշխարհի առաջնությունն անցկացնել դեկտեմբերին։ Աշխարհի ուժեղագույն ըմբիշներին հյուրընկալելու ցանկություն է հայտնել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադը, գրում է ՀԱՕԿ-ը։
Նշվում է, որ Սերբիան երկու անգամ ընդունել է Եվրոպայի առաջնության մասնակիցներին, իսկ աշխարհի առաջնությունը կկայանա առաջին անգամ։
2020-ին, օլիմպիական տարում, նախատեսված չէր անցկացնել աշխարհի առաջնություն։
Տոկիոյի խաղերը մեկ տարի հետաձգելու կապակցությամբ UWW- ն այնուամենայնիվ մտադիր է կազմակերպել միջոցառումը, որպեսզի ըմբիշները հարստացնեն իրենց մրցափորձը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները