Գագիկ Ծառուկյանի գործով վերաքննիչում դատական նիստը հետաձգվեց
Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, հետաձգվեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով քննությունը։ Լրագրողներին Գ.Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանն ասաց, որ վերաքննիչ բողոքների մի մասը փոստի միջով էր ուղարկվել, այս պահին դեռ չեն հասել դատարան։
«Ըստ էության, կարճ ժամկետում էր նշանակվել դատական նիստը, օրենքի պահանջն էր այդպիսին։ Քանի որ դատարանը որոշ բողոքներ չէր ստացել, կողմերը բողոքների մի մասը չէին ստացել, հնարավոր չէր այս պահին շարունակել»,- ասաց պաշտպանը։
Ե.Սարգսյանը հայտնեց, որ հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 7-ին ժամը 11։00-ին։
Այսօր պետք է լիներ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշման դեմ պաշտպանների և դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքների քննության առաջին նիստը։
Հունիսի 16-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 87 պատգամավորներ փակ գաղտնի քվեարկությամբ նախ զրկել էին Գ.Ծառուկյանին անձեռնմխելիությունից, ապա համաձայնություն տվել նրան ազատությունից զրկելու հարցին։ Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտնել էր, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին մեղադրանք առաջադրելու ԱԺ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան կուսակցությունների դաշինքի» և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար կաշառք տալը կազմակերպելու համար։
Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Գ.Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ ներկայացրած միջնորդությունը։
Գ.Ծառուկյանը հարուցված քրեական գործը համարում է սարքած գործեր քաղաքական նպատակներով, քանի որ հետապնդումները սկսել են կուսակցության քաղխորհրդի նիստում իշխանություններին ուղղված քննադատություններից հետո։
Հարակից հրապարակումներ`
- Ծառուկյանի պաշտպան. Մենք եկել ենք հենց այն նպատակով, որ դատական նիստը չհետաձգվի
- Ծառուկյանին չկալանավորելու որոշման դեմ բողոքը մակագրվել է Մխիթար Պապոյանին
- Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը վերաքննիչ դատարանը կքննարկի վաղը
- Գագիկ Ծառուկյան.Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում
- 124 քննիչներ կցված են Գագիկ Ծառուկյանի հետ կապված գործի քննությանը. Զոհրաբյան
- Դատախազությունը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու պահանջով վերաքննիչ բողոք է ներկայացրել
- ԱԱԾ. Դատախազությունը Գագիկ Ծառուկյանի գործով դատարանի որոշումը բողոքարկելու է Վերաքննիչ քրեական դատարան
- Երեմ Սարգսյան. Ծառուկյանի պաշտպանական թիմը դատարանի որոշման որոշ դրույթների հետ անհամաձայնություն ունի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան