Արցախում 6 քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուս
Արցախի առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում, որը կապակցված է Շուշիում երեկ հաստատված դեպքի հետ: Երկու օջախներից 6 քաղաքացու մոտ հաստատվել է COVID-19: Կորոնավիրուսով վարակված անձանց շփման շրջանակը պարզելու ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ են տարվում:
Այսպիսով, հուլիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդացության 6 նոր դեպք է հաստատվել: Մեկուսացված է 70, փաստացի հիվանդությունը հաղթահարում է 24 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ընդհանուր թեստավորումների քանակը 1982 է:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել
- Արցախում կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ
- Արցախում գրանցվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք
- Արցախում կորոնավիրուսի վարակման 3 նոր դեպք է հաստատվել
- Արցախում կորոնավիրուսային վարակի վեց նոր դեպք է հաստատվել
- Արցախում կորոնավիրուսային վարակի նոր դեպք է հաստատվել