Թրամփը որոշել է դիմակ դնել, քանի որ ԱՄՆ-ում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ռեկորդային 52․000 դեպք
Հասարակության մեջ դիմակ դնելուն երկար դիմադրություն ցույց տալուց հետո, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին ասել է, որ իրեն դուր է գալիս այն ու իրեն նմանեցնում Միայնակ Ռեյնջերին։ Այս մասին գրում է Euronews-ը։
Չորեքշաբթի Թրամփի մեկնաբանությունները եղան այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում վարակվածության թիվն ավելացավ 52․000-ով` նոր ռեկորդային թիվ մեկ օրվա համար:
«Ես դիմակների կողմնակից եմ: Կարծում եմ` դիմակները լավն են։ Մարդիկ տեսել են, որ ես դնում եմ», - ասել է Թրամփը Fox Business-ին:
Վիրուսի մասին խոսելով՝ Թրամփը հույս է հայտնել, որ այն պարզապես կվերանա:
Չորեքշաբթի օրվա դրությամբ ԱՄՆ-ն աշխարհի ամենաշատ տուժած երկիրն է, որն ունի ավելի քան 2,6 միլիոն հաստատված դեպք և 128,062 մահ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին