Նոր Զելանդիայի Առողջապահության նախարարը կարանտինը խախտելու պատճառով հրաժարական է տվել
Նոր Զելանդիայի առողջապահության նախարար Դեյվիդ Քլարկը, որը երկու անգամ խախտել է կորոնավիրուսային համաճարակի ժամանակ հայտարարված կարանտինի ինքնամեկուսացուման պահանջը, հրաժարական է տվել: Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հինգշաբթի օրը հայտնել է «Otago Daily Times»-ը:
«Դեյվիդը որոշեց, որ իր ներկայությունն այս պաշտոնում միայն խոչընդոտում է կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումներին` կորոնավիրուսի դեմ պայքարին և առողջապահության ոլորտում ավելի լայն բարեփոխումներին»,-երկրի վարչապետ Ջասինդա Արդերնի խոսքերը հրապարակել է գործակալությունը, որն նաև ասել էր, որ ընդունում է առողջապահության նախարարության ղեկավարի չորեքշաբթի օրը ներկայացվշած հրաժարականի դիմումը: Մինչև սեպտեմբերի 19-ի խորհրդարանական ընտրությունները, առողջապահության նախարարի թափուր պաշտոնը կզբաղեցնի ԿԳ նախարար Քրիս Հիպկինսը:
Նոր Զելանդիայում մարտի 25-ին կարանտին մտցնելուց հետո, Քլարկը երկու անգամ խախտել է ինքնամեկուսացման ռեժիմը՝ այգում հեծանիվ վարելիս և լողափում ընտանեկան խնջույք կազմակերպեու ժամանակ: Այն ժամանակ Արդերնը հրաժարվեց աշխատանքից հեռացնել նրան ՝ նշելով, որ դա կաներ նորմալ պայմաններում, բայց ոչ համաճարակի ժամանակ: Կարանտինի խախտման համար Առողջապահության նախարարության ղեկավարին այնուամենայնիվ զրկվեցին ֆինանսների նախարարի օգնականի պաշտոնից, որը նա զբաղեցնում էր համատեղության կարգով, և նրան իջեցրեցին կաբինետում ամենացածր աստիճանի:
Հունիսի 9-ին կառավարության ղեկավարը վերացրել է բոլոր սահմանափակումները, որոնք պետության տարածքում ուժի մեջ էին մտել մարտից սկսած:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները