ԱՄՆ-ի պետքարտուղարը Թուրքիային կոչ է արել Սուրբ Սոֆիան չդարձնել մզկիթ
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն Թուրքիային կոչ է արել պահպանել Ստամբուլի պատմական կենտրոնում գտնվող բյուզանդական ժամանակաշրջանում կառուցված Սբ․Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարի թանգարանի կարգավիճակը։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
«Թուրքիայի կառավարությանը կոչ ենք անում պահպանել Այա Սոֆիայի թանգարանի կարգավիճակը և ապահովել դրա հասանելիությունը բոլորի համար։ Դա ցույց կտա Թուրքիայի հարգանքը կրոնական ավանդույթների ու իր բազմաշերտ պատմության նկատմամբ»,- ասել է Պոմպեոն։
Պոմպեոյի խոսքով ԱՄՆ-ն գտնում է, որ տաճարի կարգավիճակի որևէ փոփոխություն կնսեմացնի այդ գերբնական շենքի ժառանգությունը ու կնվազեցնի, տարբեր հավատքների միջև կամուրջ դառնալով, մարդկանց ծառայելու հնարավորությունը։
Նշենք, որ Թուրքիայի Հանրապետության պետական խորհուրդը օրակարգ է բերել Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարին թանգարանի կարգավիճակ շնորհած թուրքական կառավարության 1934թ. որոշումը չեղարկելու հարցը։
Հարցը քննարկելու համար Թուրքիայի Պետխորհրդի 10-րդ պալատը նիստ է նշանակել այսօր՝ հուլիսի 2-ին։
Եթե 1934-ին կառավարության ընդունած որոշումը ճանաչվի հակաիրավական, ապա այն չեղյալ կհայտարարվի և Սուրբ Սոֆիայի տաճարը կվերածվի մզկիթի։
Հարակից հրապարակումներ`
- Կոստանդնուպոլսի Պատրիարք․ Սբ. Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը միլիոնավոր քրիստոնյաների կհանի իսլամի դեմ
- Թուրքիայում քաղաքացիների 73%-ը կողմ է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուն
- Եգիպտոսի բարձրագույն իսլամական մարմին․Էրդողանը Սուրբ Սոֆիան օգտագործում է որպես «զենք»
- Ռուս Ուղղափառ եկեղեցին դեմ է Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու փորձերին
- Թուրքիայի Պետխորհրդում քննարկվում է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հարցը
- Փրկել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածվելուց․ կոչ ՅՈւՆԵՍԿՕ-ին
- ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակի փոփոխության Էրդողանի մտադրության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան