Ըստ տեսչական մարմնի՝ Արմավիրի մի շարք համայնքներում աղտոտված արագիլներ չեն հայտնաբերվել
Վերջին օրերին համացանցում տարածված աղտոտված արագիլների մասին գրառումների վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հանրային կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել նշելով.
«Տեղեկացնում ենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցները հեռախոսակապ են հաստատել գրառումներ կատարած օգտատերերի հետ՝ կեղտոտված արագիլների վայրը ճշտելու նպատակով, սակայն նշված տարածքներում աղտոտված արագիլներ չեն հայտնաբերվել։
Տեսչական մարմնի մասնագետները պարբերաբար շրջայցեր են կատարում ՀՀ Արմավիրի մարզի Երասխահուն, Զարթոնք, Առատաշեն, Խորունք, Գրիբոյեդով, Ակնաշեն, Եղեգնուտ, Արևիկ և մի շարք այլ համայնքներում կեղտոտված արագիլներ հայտնաբերելու համար»:
Հարակից հրապարակումներ`
- Կարմիրգրքյան վիրավոր սև արագիլը վերադարձվել է բնություն
- Աղտոտված արագիլներ՝ Երասխահունում
- Արագիլները Հովտաշենից «չեն նեղացել»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին