Կորոնավիրուս. Իմունիտետը կարող է ավելի տարածված լինել, քան թեստերը ենթադրում են
Մարդիկ, որոնց մոտ կորոնավիրուսի հակամարմինների թեստը բացասական է, դեռ կարող են որոշակի իմունիտետ ունենալ։ Այս մասին, BBC-ի հաղորդմամբ, ենթադրում Շվեդիայի Կարոլինկսայի ինստիտուտի նոր ուսումնասիրությունը:
Հակամարմիններ ունեցող յուրաքանչյուր անձանցից երկրորդի մոտ հայտնաբերվել են հատուկ T-բջիջներ, որոնք նույնացնում և ոչնչացնում են վարակված բջիջներին: Սա երևում է նույնիսկ այն մարդկանց մոտ, ովքեր ունեցել են Covid-19-ի մեղմ կամ ասիմպտոմ դեպքեր:
Սակայն դեռ պարզ չէ, արդյո՞ք սա պարզապես պաշտպանում է այդ անհատին, թե՞ կարող է նաև կանգնեցնել վարակի փոխանցումը ուրիշներին:
Շվեդիայի Կարոլինկսայի ինստիտուտի հետազոտողները 200 հոգու են թեստավորել, ինչպես հակամարմինների, այնպես էլ T- բջիջների համար: Որոշներն արյան դոնորներ էին, իսկ մյուսները՝ Շվեդիայում վարակված մարդկանց խմբից, որոնք վերադարձել էին կորոնավիրուսից առավել տուժած Իտալիայի շրջաններից։
Սա կարող է նշանակել, որ ավելի լայն խումբ Covid-19-ի նկատմամբ ունի իմունիտետի որոշակի մակարդակ, քան հակամարմինների փորձարկման ցուցանիշները, ինչպես օրինակ, առաջարկվում է Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրության վարակների ուսումնասիրության գրասենյակը:
Լոնդոնի Իմպերիալ քոլեջի պրոֆեսոր Դենի Ալթմանը ուսումնասիրությունը որակել է որպես «ուժեղ, տպավորիչ և մանրակրկիտ» և ասել, որ այն ավելացնում է ապացույցները, որ «միայն հակամարմինների թեստավորումը թերագնահատում է իմունիտետը»:
Նշվում է, որ անհրաժեշտ է ավելի շատ վերլուծություններ անել՝ հասկանալու համար, արդյոք այդ T-բջիջներն ապահովում են «ստերիլիզացվող իմունիտետ», այսինքն դրանք ամբողջովին արգելափակում են վիրուսը, կամ հնարավո՞ր է, որ նրանք պաշտպանեն անհատին հիվանդությունից, սակայն չխանգարեն նրանց վիրուսը կրել ու փոխանցել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան