Նազարբաևը բուժվել է COVID-19-ից
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը բուժվել է կորոնավիրուսային հիվանդությունից, բայց կշարունակի պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը և աշխատել հեռակա կարգով, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով նրա մամուլի խոսնակ Աիդոս Ուկիբային։
79-ամյա Նազարբաևի մամուլի ծառայությունը հունիսի 18-ին հաղորդել էր, որ նրա մոտ կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել։
«Ես լավ նորություններ ունեմ: Պարոն Նազարբարևն այսօր կորոնավիրուսային թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է եղել։ Բժիշկների առաջարկությունների համաձայն, Նուրսուլթան Նազարբաևը կշարունակի պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը, աշխատել հեռակա կարգով և ժամանակ հատկացնել մաքուր օդում զբոսնելու համար», - իր «Թվիթեր»-ի էջում գրել է Ուկիբայը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան