Շվեդիայում COVID-19- ի 70,6 հազար դեպք է հաստատվել
Շվեդիայում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը հասել է 70,6 հազարի, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով Շվեդիայի առողջապահության նախարարությանը։
Նշվում է, որ նախորդ օրվա ընթացքում գրանցվել է մահացության 41 դեպք։ Ընդհանուր առմամբ, հիվանդության հետևանքով մահացել է 5.4 հազար մարդ։
«Ինչպես գիտեք, մահվան դեպքերի մասին տվյալները գալիս են ուշացումով: Եթե նայենք վերջին տասը օրերին գրանցված մահացությունների թիվը, կտեսնենք, որ այդ ցուցանիշը նվազում է», - լրագրողների հետ զրույցում ասել է Շվեդիայի գլխավոր համաճարակաբանի տեղակալ Անդերս Վալլշտենը:
Նա նաև նշել է, որ վերակենդանացման բաժանմունքներում բուժում ստացող հիվանդների թիվը շարունակում է նվազել:
Շվեդիայի իշխանությունները, ի տարբերություն այլ երկրների, չեն անցել «լոքդաունի» այլ ընտրել են ավելի մեղմ միջոցներ՝ վիրուսի տարածման դեմ պայքարելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Շվեդիայում կորոնավիրուսի դեմ պայքարի հակասական ռազմավարության հեղինակն ընդունում է իր սխալները
- Շվեդիայում վերջին 7 օրում գրանցվել է աշխարհում ամենաբարձր մահացության ցուցանիշը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին