ՌԴ Սահմանադրության փոփոխություններին կողմ է արտահայտվել քվեարկողների 77.93 տոկոսը
Նախօրեին ավարտված Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության փոփոխությունների քվեարկությանը կողմ են արտահայտվել ռուսաստանցիների 77.93 տոկոսը, դեմ է քվեարկել 21.26 տոկոսը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԿԸՀ-ն` քվեաթերթիկների ավելի քան 99.9 տոկոսի վերամշակման արդյունքներով:
Համաձայն վերջին տվյալների՝ համառուսական մասնակցության ցուցանիշը կազմել է գրեթե 65 տոկոս:
Ria-ի հաղորդմամբ, որոշ շրջաններում արդեն 100 տոկոս քվեաթեթիկները մշակվել են և ամենուր քվեարկած ռուսաստանցիների մեծամասնությունը սատարել է փոփոխություններին։
Այսպիսով, այս փոփոխություններով զրոյացվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բոլոր չորս ժամկետները և նա կկարողանա առաջադրվել 2024, այնուհետ նաև 2030թ-ի նախագահական ընտրություններում։ Օրերս Պուտինը չէր բացառել իր մասնակցությունը չորս տարի հետո կայանալիք ընտրություններին:
Գործող Սահմանադրության համաձայն՝ նույն անձը չի կարող լինել Ռուսաստանի նախագահ 2 անգամ անընդմեջ։ Եվ այս պատճառով էր, որ Պուտինը 2008թ-ին իշխանությունը 4 տարով հանձնեց Դմիտրի Մեդվեդևին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան