Սաակաշվիլին խոսել է իր և Զելենսկու գործնական հարաբերություններից
Ուկրաինայի ազգային բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար, Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ և Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ասել է, որ ինքը լուրջ գործնական հարաբերություններ ունի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
«Մենք շատ հաճախ ենք զրուցում։ Նա շատ բաց, անկեղծ մարդ է և հաճելի զրուցակից»,- ասել է Սաակաշվիլին։
Վրաստանի նախկին նախագահը լքել է Վրաստանը 2013-ին։ Նրա դեմ հարուցվել են մի շարք քրեական գործեր։ 2015-ի գարնանը Սաակաշվիլին մտավ ուկրաինական քաղաքականություն, երբ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն նրան նշանակեց Օդեսայի շրջանի նահանգապետ՝ նախքան քաղաքացիություն շնորհելը: Այնուամենայնիվ, արդեն 2016-ի նոյեմբերին, Պորոշենկոն աշխատանքից հեռացրեց Սաակաշվիլիին՝ ասելով, որ նա ոչ միայն չի կատարել տարածաշրջանը զարգացնելու իր խոստումները, այլև էապես վատթարացրել է տնտեսական ցուցանիշները: