Ադրբեջանը կողմ է «ՕՊԵԿ +» գործարքի մասնակիցների թվի ընդլայնմանը
Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը կոչ է արել ընդլայնել «ՕՊԵԿ+» գործարքի մասնակիցների թիվը՝ նավթի արդյունահանումը կրճատելու համար, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Նավթի շուկայում կայունությունը նպաստում է նրա բոլոր մասնակիցների շահերին: Այս առումով, ես կարևոր եմ համարում հետագայում ընդլայնել «ՕՊԵԿ+» ձևաչափը՝ ներգրավելով այլ երկրներին և արտադրողներին», - ասել է նախարարը:
Շահբազովը կարծում է, որ նավթի պահանջարկի նախաճգնաժամային մակարդակի վերականգնումը կտևի առնվազն երկու տարի:
«Ցավոք, չի կարելի վստահորեն ակնկալել, որ մոտ ապագայում պահանջարկը լիովին կվերականգնվի: Ըստ որոշ գնահատականների, նավթի շուկան կայունացնելու համար առնվազն 2 տարի կպահանջվի»,- նշել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Նիգերիան «ՕՊԵԿ+»-ին կփոխհատուցի իր թերակատարումների համար
- ՌԴ-ն ու «ՕՊԵԿ»-ը նավթի արդյունահանման աննախադեպ կրճատումներ կիրականացնեն