Ֆրանսիայի ԱԳ նախարար․ Թուրքիայի նկատմամբ նոր պատժամիջոցներ կարող են սահմանվել
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ Եվրամիությունը կարող է Թուրքիայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանել։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Լը Դրիանը Ֆրանսիայի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ մասնավորապես ասել է․ «Մեր պահանջով հուլիսի 13-ին ԵՄ նախարարները ժողով են գումարելու, որի օրակարգի միակ թեման Թուրքիայի հարցն է լինելու։ Այժմ Կիպրոսի ինքնիշխանության տակ գտնվող տարածքում նավթի որոնման աշխատանքներ իրականացնելու համար Եվրամությունը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում։ Ժողովի ժամանակ կարող է օրակարգ բերվել նոր պատժամիջոցների հարցը»:
Նշենք, որ վերջին շրջանում 2 երկրների հարաբերությունները լարվել են Թուրքիայի կողմից Միջերկրական ծովի արևելյան մասում (Կիպրոսի ափերի մոտ) իրականացվող հորատման աշխատանքների, Լիբիայում ու Սիրիայում Անկարայի գործողությունների հետևանքով։
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Թուրքիայի միջամտությունը Լիբիական հակամարտությանը հանցավոր է։
Մակրոնը Թուրքիային մեղադրել էր նաև Բեռլինում Լիբիայի հարցով տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ ընդունված որոշումները, հատկապես հակամարտության կողմերից որևէ մեկին զենքի մատակարարման արգելքի որոշումը, կոպտորեն խախտելու մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Մակրոնը Թուրքիային մեղադրում է Լիբիայում «քրեական պատասխանատվության» մեջ
- Ֆրանսիայի ԱԳՆ․ Թուրքիան պետք է հայտարարի, որ ցանկանում է «սիրիականացնել» Լիբիան
- Արաբագետ. Շա՜տ հետաքրքիր զարգացումներ են սպասվում Լիբիայում
- Կիպրոսը ԵՄ-ին կոչ է արել Թուրքիային խոչընդոտելու նպատակով նավատորմ տեղակայել Միջերկրական ծովում
- Ֆրանսիա․ Թուրքիայի միջամտությունը Լիբիայում անընդունելի է
- Հայաստանը ողջունում է Եգիպտոսի նախաձեռնությունը՝ Լիբիայում հրադադարի հաստատման ուղղությամբ․ ԱԳՆ
- ԵՄ-ն ընդլայնում է Թուրքիայի դեմ կիրառվող պատժամիջոցները՝ Կիպրոսում հորատումների համար
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան