Կառավարությունը սպանդանոց կառուցելու համար առաջնային կսուբսիդավորի արդեն նման բիզնես ունեցողին
«Մենք լիզնինգի համար նախատեսվող 20 տոկոս կանխավճարի 15 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 4.8 մլն դրամը կսուբսիդավորենք»,- կառավարության նիստում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ զեկուցելով կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին հարցը:
Նախարարը հայտնեց, որ հանրապետությունում կան 23 շահագործվող և 36 կառուցման փուլում գտնվող սպանդանոցներ, բայց դեռ կան համայնքներ, որոնց մոտ՝ մինչև 30 կմ հեռավորության վրա դեռ չկան նման օբյեկտներ:
Տիգրան Խաչատրյանի խոսքով, սպանդանոցների և շահառու համայնքների միջև 30 կիլոմետր նախընտրելի հետավորությունն է հաստատվել, քանի որ բոլոր սպանդանոց շահագործող կազմակերպությունները հավաստիացրել են, որ այդ հեռավորության վրա իրենք անվճար կտեղափոխեն սպանդի ենթակա կենդանուն:
Նախարարը հատնեց, որ շահագործման նախապատվություն կտրվի տվյալ մարզում, հարակից համայնքում բնակվող, կամ սպանդանոց շահագործելու իրավունք արդեն իսկ ստացած անձը: Վերջին պայմանը հիմնավորվեց նրանով, որ սպանդանոցային գործունեություն ծավալելու համար իրավունք ստացածի դեպքում հավանականությունն ավելի մեծ է, որ նա կկառուցի օբյեկտը, քան նրանց դեպքում, ովքեր դեռ չեն սկսել բիզնեսը:Հայտնելով, որ ամբողջ հանրապետությունը սպանդանոցներով ապահովելու համար անհրաժեշտ է ևս 14 կետ՝ Տիգրան Խաչատրյանն ընթերցեց ստորև բերված աղյուսակը.
Մարզը |
Բնակավայրեր |
|||
Սյունիք (ընդհանուր թվով 3 սպանդանոց) |
Գորհայք |
Ծղուկ |
Սառնակունք |
Սպանդարյան |
Ծավ |
Ն. Հանդ |
Սրաշեն |
Շիշկերտ |
|
Մեղրի |
|
|
|
|
Գեղարքունիք (ընդհանուր թվով 1 սպանդանոց) |
Ծափաթաղ |
Ջիլ |
Փամբակ |
|
Արարատ (ընդհանուր թվով 2 սպանդանոց) |
Դվին |
Վերին Դվին |
Նորաշեն |
Վերին Արտաշատ |
Ուրցաձոր |
Վեդի |
Շաղափ |
Լանջանիստ |
|
Շիրակ (ընդհանուր թվով 4 սպանդանոց) |
Արթիկ |
Փանիկ |
Մեծ Մանթաշ |
Նոր Կյանք |
Ախուրյան |
Արևիկ |
Կառնուտ |
Ազատան |
|
Ամասիա |
Բանդիվան |
Արեգնադեմ |
|
|
Աշոցք |
Սիզավետ |
Բավրա |
|
|
Լոռի (ընդհանուր թվով 2 սպանդանոց) |
Գյուլագարակ |
Վարդաբլուր |
Գարգառ |
Կուրթան |
Վահագնի |
Վահագնաձոր |
Եղեգնուտ |
Ձորագետ |
|
Արագածոտն (ընդհանուր թվով 2 սպանդանոց) |
Ծաղկահովիտ |
Վարդաբլուր |
Սադունց |
Կանիաշիր |
Թալին |
Աշնակ |
Կաթնաղբյուր |
Մաստարա |
Նախարարը հայտնեց, որ դրամաշնորհ ստանալու համար հայտերը կընդունվեն էլեկտրոնային եղանակով, 7 օրվա ընթացքում և առավելություն կտրվի առաջին հերթին այն դիմողին, որը շահագործման իրավունք ունի տվյալ մարզում, այնուհետև՝ նրանց, ովքեր հարակից մարզում նման իրավունք ունեն և նրանց, ովքեր ավելի քիչ սուբսիդավորման գումար կպահանջեն իրեց ծրագրով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ պարբերաբար կանխատեսվող համաճարակների պայմաններում ասֆալտի վրա անասունների մորթը և վաճառքը պետք է բացառվի:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի