Մակինյան. Քննիչներն առգրավել են համակարգիչները և փաստացի կազմալուծել «Հարսնաքար» հյուրանոցի բնականոն աշխատանքը
Վաղ առավոտից քննչական կոմիտեի քննիչներն ու քրեական ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարում Սևանի «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում, ինչպես նաև առերևույթ դեպքի ժամանակ դեռևս չկառուցված այլ հյուրանոցում։ Այս մասին հայտնում է փաստաբան Ամրամ Մակինյանը։
«Քանի որ անհետաձգելի համարվող քննչական գործողություն է կատարվում առերևույթ դեպքից 4 տարի, իսկ քրեական գործ հարուցելուց 4 ամիս անց, քննիչներին այլ բան չէր մնում անելու, քան ի թիվս այլնի առգրավել նաև ընկերության 2017-2019 թվականի հաշվապահական և այլ փաստաթղթերը, բոլոր, այդ թվում՝ reception-ի աշխատանքային ռեժիմում գտնվող համակարգիչները և փաստացի կազմալուծել հյուրանոցի բնականոն աշխատանքը…
Մնացածը՝ հաջորդիվ…
Հ.Գ Մի տեղ կարդացել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է…»,-ֆեյսբուքյան էջում գրել է Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան