Գերմանիան խախտել է «Tesla» ընկերության պլանները
Գերմանիայի Գրուենհայդ քաղաքի բնակիչները և տեղի բնապահպանները խախտել են էլեկտրամոբիլ արտադրող «Tesla» ընկերության և դրա հիմնադիր Իլոն Մասկի՝ Բրանդենբուրգի դաշնային նահանգում գործարան ստեղծելու պլանները, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։
Նշվում է, որ բնապահպանների ըմբոստացումից հետո ընկերությունը հրաժարվել է մարտկոցների արտադրամաս ստեղծելու նախնական մտադրությունից։
Այժմ ընկերությունը ստիպված պետք է ավելի փոքր արտադրամաս ստեղծի՝ չվնասելով Բրանդենբուրգի բնությանը։ Ակնկալվում է, որ կառուցվող օբյեկտի բարձրությունը 24-ից կիջնի՝ հասնելով 15,2 մետրի: Նշված արտադրամասում ընկերությունը դադարեցնելու է պլաստիկի արտադրությունը:
Գրուենհայդում կառուցվող օբյեկտը կլինի «Tesla»-ի առաջին գործարանը՝ Եվրոպայում։
Հարակից հրապարակումներ`
- «Tesla»-ն 30%-ով կրճատում է աշխատավարձերը
- Tesla-ն կանգնած է սնանկության շեմին
- Իլոն Մասկին երեք տարով հեռացրել են Tesla-ի ղեկավար կազմից
- Tesla-ն որոշել է ալկոհոլ արտադրել