Գրիգոր Դավթյան. Ներկայիս իրավիճակն ավելի շատ հնարավորություններ է ստեղծել թվային բանկինգի համար
Ամերիաբանկի թվային բանկինգի ծառայության ղեկավար Գրիգոր Դավթյանը Iravaban.net -ի հետ զրույցում ներկայացրել է, թե ինչ նոր հեռավար ծառայություններ ենք ներդրել՝ մեր հաճախորդների անվտանգությունն ու հարմարավետությունը ապահովելու համար։
«Ներկայիս իրավիճակն ավելի շատ հնարավորություններ է ստեղծել թվային բանկինգի համար, քան մարտահրավերներ, քանի որ թվային բանկային ծառայությունների, և ընդհանրապես այդ ոլորտի թվային տրանսֆորմացիայի առավել բարդ խնդիրը հաճախորդների՝ տարիներով ձևավորված սովորույթների ու փորձառության փոփոխությունն է, որը ներկայիս պայմաններում տեղի է ունենում ավելի արագ ու պարտադրված»,-նշում է Գրիգոր Դավթյանը։
Նրա խոսքով, ստեղծված իրավիճակում թվային օրակարգի ակտուալության բարձացման հետ միաժամանակ անհրաժեշտություն է առաջացել վերանայել առաջնահերթությունները, թվային ծառայությունների ներդրման արագությունը։
«Որոշակի կազմակերպչական աշխատանքներ ենք կատարել այդ օրակարգն օր առաջ ներդնելու համար»,-ասում է Ամերիաբանկի թվային բանկինգի ծառայության ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
- Ամերիաբանկը մեկնարկում է «Օնլայն ամառ» վիճակախաղ
- Ամերիաբանկի փոխտնօրեն. Մեր հաճախորդներն ունեցել են 200 մլն դրամի օգուտ
- Ամերիաբանկ. Մեկնարկում է առաջին միջազգային թվային մարքեթինգի օնլայն կոնֆերանսը
- Ամերիաբանկ. Հայաստանում կկայանա առաջին միջազգային թվային մարքեթինգի օնլայն կոնֆերանսը
- Ամերիաբանկ. Լայն հնարավորություններ՝ բիզնեսի վարկավորման համար