ԵՄ-ն Ռուսաստանին կոչ է անում հետաքննել սահմանադրական հանրաքվեի խախտումները
Եվրամիությունը լուրջ անհանգստություն է հայտնում Ռուսաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ քվեարկության կազմակերպման վերաբերյալ և կոչ է անում հետաքննել խախտման դեպքերը` ներառյալ բազմակի քվեարկությունը, ընտրողների հարկադրանքը, կամքի գաղտնիության խախտումը և լրագրողի վրա հարձակումը:
Euronews-ի հաղորդմամբ, բացի այդ, Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ չեն ճանաչում Ղրիմում և Ուկրաինայի արևելքում քվեարկությունների անցկացումը:
Բրյուսելը քննադատում է նաև փոփոխությունները, որոնք վերաբերում են միջազգային պայմանագրերի հարցում Ռուսաստանի իրավունքի գերակայությանը։
Նշենք, որ Սահմանադրության փոխոխություններով զրոյացվեց նախագահ Վլադիմիր Պուտինի 4 ժամկետները և նա կկարողանա կրկին առաջադրվել։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ Սահմանադրության փոփոխություններին կողմ է արտահայտվել քվեարկողների 77.93 տոկոսը
- Պուտինը մասնակցել է Սահմանադրության փոփոխությունների քվեարկությանը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան