Փարաջանովի թանգարանը շատ արդյունավետ է աշխատել անցած ամիսներին
Համավարակով պայմանավորված հայաստանյան մշակութային օջախները փակ են։ Սերգեյ Փարաջանովի թանգարանը թեև այցելուներ չի ընդունել, բայց այդ չորս ամիսները, տնօրենի գնահատմամբ, շատ արդյունավետ են օգտագործել։
Panorama.am-ի հետ զրույցում Ս. Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանն ասաց, որ իրենց անձնակազմը փոքր է, 14 հոգի, բուն թանգարանային գործունեություն է ծավալում 7-8-ը։
«Թանգարանը տարեկան 22-25 հազար այցելու է ունենում։ Աշխատողները հասցնում են միայն ընդունել այցելուներին, ոչ մի այլ աշխատանք՝ գիտական, այդ թվում՝ ուսումնասիրություններ, չենք կարողանում կատարել։ Մենք տարիներ շարունակ նյութեր ենք հավաքել՝ հիշողություններ, ամսագրեր, գրքեր, որոնք չենք հասցրել ուսումնասիրել, ռեստավրացիայի աշխատանքներ ենք ունեցել անելու։ Այս ամիսներին ամեն օր ենք աշխատել, աշխատողներ կան, որոնք տնից են աշխատում կամ օր ու մեջ են գալիս։ Հիմա այդ ամբողջ չկատարած աշխատանքն ենք անում, իմի ենք բերում։ Որ էլի չբացենք թանգարանը, էլի աշխատանք ունենք անելու։ Գործեր են, որոնք սովորաբար չես կարող անել, երբ այցելուներ ես ընդունում։ Շատ արդյունավետ ենք աշխատել այս ամիսներին ու աշխատում ենք»,- նշեց նա։
Զ.Սարգսյանի խոսքով, իրենք 30 տարի շարունակ հավաքել են փաստեր, փաստաթղթեր, ձայնագրել են Փարաջանովի ընկերների՝ հիմնականում Մոսկվայում, Կիևում, հուշերը, որոնք այդպես էլ չեն ուսումնասիրել։
«Կարևոր բաներ ենք հայտնաբերում։ Այդ փաստերն, իհարկե, կմտնեն գրքերի, հոդվածների մեջ։ Տեղեկություններ են, որոնք պարտավոր ենք իմանալ»,- ասաց թանգարանի տնօրենը։
Հարակից հրապարակումներ`
- Եգիպտոսը բացում է թանգարաններն ու հնագիտական վայրերը տուրիստների համար
- Խաչատուր Աբովյանի թանգարանը փորձում է առցանց հարթակից տեղափոխվել անմիջական շփման դաշտ
- Պիոտրովսկին առաջարկել է ստեղծել ՅՈՒՆԵՍԿՕ-ին այլընտրանք
- Վատիկանի թանգարանները բացվել են
- Սպենդիարյանի տուն-թանգարանն առցանց կներկայացնի «Երեք արմավենի» պատկերազարդ մուլտֆիլմը
- Լուվրը կբացվի հուլիսի 6-ին
- Ավելի քան 61 հազար թանգարանային ցուցանմուշ վերականգնման կարիք ունի
- Ազգային պատկերասրահի հետևորդները վերջին ամիսներին Ինստագրամում աճել են 80, Ֆեյսբուքում ՝ 40-50 տոկոսով
- Եվրոպական թանգարանները բացվում են, բայց եկամուտների կորուստ ունեն
- Մետրոպոլիտեն թանգարանը կբացվի օգոստոսի կեսերին
- Իտալիան բացում է առաջին թանգարանները
- ՅՈՒՆԵՍԿՕ. Աշխարհի թանգարանների ավելի քան 13 տոկոսը հնարավոր է չբացվեն համավարակից հետո
- Պիոտրովսկի. Համավարակը ցույց տվեց թանգարանների չափանիշների արդյունավետության սնանկությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին